ԼՂՀ Պաշտպանության բանակի անհետ կորած կապիտան, 23-ամյա Արգիշտի Գաբոյանի հարազատները ճանաչել են այսօր՝ ապրիլի 20-ին ադրբեջանական կողմի հանձնած դին։ Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Մեծ Մանթաշի գյուղապետ Ստյոպա Չոբանյանը։

Կապիտան, վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանը 23 տարեկան էր, ունի մեկ քույր ու մեկ եղբայր:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված զինծառայողի դի է փոխանցվել հայկական կողմին՝ ԿԽՄԿ եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ։