Ապրիլի 4-ին Մարտակերտի շրջանում հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից ծանր վիրավորված՝ սիսիանցի կամավորական Կարո Համբարձումյանը մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը:

Կարո Համբարձումյանին հուղարկավորել են ապրիլի 20-ին Սիսիանի պանթեոնում:

Նշենք, որ մահացած կամավորականը 56 տարեկան էր, Սյունիքի մարզի Վաղատին գյուղից:

Լուսանկարը՝ «Որոտան» կայքի