Հայերը մեզ սովորեցնում են ոտքերի վրա կանգնած մնալ եւ շարունակել սկսած գործը: Այս մասին ապրիլի 24-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարեթ Բարանկիցեն Բուրունդիից:

Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության մասին ինքը գիտեր դեռ դպրոցից: «Հայերը մարդիկ են, որոնք ի վիճակի եղան վերակառուցել իրենց հայրենիքը, նրանք իրոք արժեքներ ունեցող ազգ են: Սերունդը, որը ողբերգություն է վերապրել, կարող է պետություն ստեղծել»,- ասել է Բարանկիցեն: