Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» կոչվող զորամասի առաջնագծի դիրքերից մեկում ծանր վիրավորում է ստացել Վանաձորի առաջին քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանը: Վանաձորում NEWS.am-ի թղթակիցն հայտնում է, որ Անդրանիկ Հարությունյանը Արցախ էր մեկնել կամավորական ջոկատի մարտիկների հետ:

Նա այժմ գտնվում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում, նրան վիրահատել են, վիճակը կայուն է:  61-ամյա Անդրանիկ Հարությունյանի զինակից ընկերը մարտադաշտում ականի պայթյունից վիրավորվել է, նա ցանկացել է օգնել ընկերոջը, այդ ժամանակ էլ վիրավորվել է: