Թուրքիայում անցած շաբաթ ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում անհաջող հանդես եկած Տիգրան Վ. Մարտիրոսյանն ու Գեւորգ Դավթյանը դուրս են մնացել Հայաստանի ազգային հավաքականի կազմից, այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: Հիշեցնենք, որ Տիգրան Վ. Մարտիրոսյանն ու Գեւորգ Դավթյանը, ստանալով զրո, չկարողացան օլիմպիական վարկանիշային միավոր բերել Հայաստանին: