Գերմանական BMW ավտոարտադրողը մտադիր է 2021-ին իր պատասխանը ներկայացնել Tesla Motors-ի էլեկտրամոբիլին, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ընկերության ղեկավար Ժերարդ Կրյուգերին։ Ենթադրվում է, որ  iNext մեքենան պետք է դուրս մղի 7-րդ սերնդի BMW սեդանը։

Tesla Motors-ի iNext էլեկտրամոբիլը շատ դեպքերում ինքնակառավարվող է։ Այն կունենա առաջնային էլեկտրական տրանսմիսիա։ Մեքենան դուրս կմղի 7-րդ սերնդի BMW սեդանը ապրանքանիշի ֆլագմանական մոդելի դիրքերից։ Այդպիսով՝ գերմանական ավտոարտադրողը պլանավորում է պաշտպանել իր դիրքերը «Լյուքս» դասի մեքենաների շուկայում։ Կրյուգերը նշել է, որ iNext-ը հաջորդ սերնդի էլետրամոբիլ է։