Ուկրաինայի Գերագույն Ռադան ապահամայնքացման մասին օրենքի շրջանակում Դնեպրոպետրովսկ քաղաքը Դնեպր է վերանվանել: Մայիսի  19-ին համապատասխան որոշմանն աջակցել է 247 ժողովրդական պատգամավոր, հայտնում է  «Корреспондент.net»-ը:

Միաժամանակ պատգամավոր Ալեքսանդր Վիլկուլի ալյընտրանքային նախագիծը Դնեպրոպետրովսկը Դնեպրոպետրովսկ վերանվանելու մասին` ոչ թե հեղափոխական Գրիգորի Պետրովսկու, այլ սուրբ Պետրոսի պատվին, մերժվել է: «112 Ուկրաինա հեռուստաալիքը» հայտնում է, որ Վիլկուլի ելույթի ընթացքում նիստերի դահլիճում պատգամավորները նրան բղավել են «Գանբա!» («Ամոթ!»):

Գերագույն Ռադան եւս երկու որոշում է ընդունել Ուկրաինայի 302 բնակավայր ապահամայնքացման օրենքի շրջանակում վերանվանելու մասին: 

Մասնավորապես, Ռադան վերանվանել է ինը շրջան, վեց քաղաք եւ  284 գյուղ եւ գյուղական ավան: Ի թիվո այլոց, Ռադան Դնեպրոպետրովսկի մարզում Դնեպրոդզերժինսկը վերանվանել է Կամենսկոյե: