Peugeot ավտոկոնցեռնը պաշտոնապես ներկայացրել է նոր սերնդի 3008-ը, որը լիարժեք ամենագնացի է վերածվել: Միաժամանակ, ներկայացվել է նաեւ ֆրանսիական ինտերիերի նոր կոնցեպցիան:

Նորույթը կառուցվել է EMP2 հարթակի վրա, որն օգտագործվում է, օրինակ, Peugeot 308-ում եւ Citroen C4 Picasso-ում:

Նոր մոդելի ապագա տերերին խոստանում են «հարմարավետության եւ ճանապարհներին կայունության միջեւ լավագույն հավասարակշռությունն այս սեգմենտում»: