2016-ին Հայաստանը դրամաշնորհային ծրագրով գեոթերմալ հետախուզական հորատում կսկսի: Այս մասին մայիսի 30-ին խորհրդարանում հայտնել է Հայաստանի Էներգետիկայի ու բնակական ռեսուրսների փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ ներկայացնելով հաշվետվություն 2015-ի պետբյուջեի կատարման մասին:

Հիշեցնենք, որ մինչ այդ Համաշխարհային բանկի դրամաշնորհային նախագծի շրջանակում 2009-ին Կարկարսկի ու Գրիձորի տարածքներում (Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում) անցկացվել է տաք ստորգետնյա ջրերի մագնիտաթելուրգիական զոնդավորում: Իսկ անցած տարի արդեն երկրաբանական հետախուզության նախապատրաստում է սկսվել, Համաշխարհային բանկի՝ 8.55 մլն դոլար ծավալով դրամաշնորհային ծրագրով: Հորատումը պետք է ստուգի Հայաստանի հարավում Քարքար տեղանքում ստորգետնյա տաք ջրերի ռեսուրսը: Դրա դրական արդյունքների դեպքում նախատեսվում է կառուցել մոտ 30 ՄՎտ հզորությամբ գեոթերմալ կայան: «Հետախուզությունը կսկենք արդեն այս տարի, ամենայն հավականությամբ հունիսի երկրորդ կեսին»,- հավելել է փոխնախարարը: