Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե անհրաժեշտ է ջանքեր գործադրել Ռուսաստանի հետ հարաբերությունները կրկին զարգացնելու համար։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուգանդա կատարելիք այցից առաջ օդանավակայանում կազմակերպված մամուլի ասուլիսին անդրադարձել է ՌԴ–ի հետ հարաբերությունների թեմային։

«Թուրքիան մեղավորի աթոռին նստող երկիր չէ։ Սակայն Թուրքիան հարաբերություններ փչացնող երկիր էլ չէ։  Մենք ցանկանում ենք բարելավել ՌԴ–ի հետ մեր հարաբերությունները։ Մտածելու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ ռուս օդաչուի սխալի պատճառով զոհաբերվեց հսկայական Թուրքիան»,–ասել է Էրդողանը։