Այն ինչ տեղի է ունեցել 1915–ին հայերի հետ, ամեն երկրում տեղի ունեցող սովորական բան է։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմը։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Թուրքիայի կողմից բռնազավթված Կիպրոսի թուրքական հատված մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին՝ պնդելով, թե Թուրքիան առհամարելու է քվեարկության արդյունքը, եթե այն դրական եղավ։

«1915–ին Առաջին համաշխարհայինի ժամանակ հայերի հետ տեղի է ունեցել սովորական բան, որը կարող է տեղի ունենալ ցանկացած երկրում»,–ասել է Բինալի Յլդըրըմը։