Տանիքին, հեռագրասյան կամ իր բնի վրա մեկ ոտքի վրա կանգնող արագիլին դժվար է շփոթել այլ թռչունի հետ։Արագիլների մասին երգում են, նրանց նկարում են, համարում են հավատարմության եւ ընտանիքի համալրման խորհրդանիշ։

Փետրավորների ընտանիքի այս հրաշալի ներկայացուցիչների մասին NEWS.am-ի թղթակիցներին առավել մոտիկից կծանոթացնի Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Կարեն Աղաբաբյանը։

«Արագիլների դիտարկմամբ սկսել են զբաղվել 2006 թվականից։ Արագիլների դիտարկումը կարեւոր է նրանով, որ հավաքելով տվյալներ մեկ կամ մի քանի սահմանափակ թվով տեսակների մասին, կարելի է եզրակացություններ անել էկոհամակարգի վերաբերյալ։ Մենք ընտրեցինք արագիլներին մի քանի պատճառով։ Նախ, նա զգայուն է շրջապատում տեղի ունեցող փոփոխությունների նկատմամբ, երկրորդ, այն հեշտ տարբերվող տեսակ է, ինչը թույլ է տալիս բնակչությանը ներգրավել դիտարկման գործընթացում։ Բացի այդ, դա նաեւ հարմար է, քանի որ արագիլները բույն են հյուսում մարդկնց մոտ, ինչը նշանակում է դիտարկման ծախսերի կրճատում»,-ասաց Կարեն Աղաբաբյանը։

2006-ին Հայաստանի տարածքում արագիլների բոլոր բները գրանցվել ու համակարակալվել են։ Հարակից բնակավայրերի բնակիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նրանք մոնիտորինգ պիտի իրականացնեն։ Դրա համար հատուկ օրացույցներ են կազմվել, որտեղ կան տվյալները գրանցելու համար նախատեսված առանձին տողեր, թե երբ են թռչունները եկել, երբ են չվել, քանի ձագ են ունեցել եւ այլն։

2006 թվականից այդ աշխատանքը չի դադարել։ «Սկզբում բարդ էր բնակչության հետ աշխատելը։ Օրացույցի քիչ մասն էր լրացված, երբ տարեվերջին հավաքում էինք դրանք եւ նորերը բաժանում։ Բայց մոտ երեք տարի անց համագործակցությունն այնքան էր առաջ գնացել, որ մարդիկ իրենք էին սկսում մեզ անհանգստացնել, երբ ինչ-որ բան էր տեղի ունենում արագիլի հետ, ասենք ընկնում էր բույնը, թռչունը բախվում էր էլեկտրահաղորդման գծերին։ Մարդիկ զանգահարում ու տեղեկացնում էին, թե ինչ է տեղի ունեցել ու հարցնում, մենք ինչ ենք պատրաստվում անել։

Այդ պահից սկսած մենք սկսեցինք բնակչության հետ փոխգործակցության նոր ուղղություն ձեւավորել, քանի որ եթե բնակչությունը իրեն այդպես պատասխանատու ձեւով է պահում, համապատասխանաբար, պարտավոր ենք ինչ-որ միջոցներ ձեռնարկել։ Մոտավորապես այդ ժամանակից մենք սկսեցինք ակտրվորեն համագործակցել Երեւանի կենդանաբանական այգու հետ։ Մենք նրանց մոտ էինք բերում վիրավոր թռչուններին, նրանք անհրաժեշտ օգնություն էին ցուցաբերում եւ ազատ արձակում։ Իսկ այն թռչունները, որոնց վնասվածքը լուրջ էր եւ չէին կարողանում թռչել, մնում էին կենդանաբանական այգում»,-պատմում է Կարեն Աղաբաբյանը։

Նրա խոսքով, տարեկան ստացվում է այդպիսի 100 տեղեկատվություն. «Պատճառներ շատ տարբեր են, երբեմն անեկդոտային, սկսած «մեր արագիլները կռվում են իրար հետ»-ից, ու մենք այդ դեպքում ստիպված ենք բացատրական աշխատանք տանել, որ նրանք տարածքի համար են մարտնչում իրար դեմ, եւ հաղթողը դառնում է «ձեր» արագիլը, այնպես որ մտահոգվելու կարիք չկա։ Կան նաեւ միջամտություն պահանջող դեպքեր, ինչպես օրինակ, երբ արագիլը բախվում է էլեկտրահաղորդման լարին կամ թռչնի ձգը ընկնում է բնից։ Մենք կցանկանայինք հնարավորինս քիչ միջամտել բնության գործերին, այսինքն եթե ձագն ընկել է բնից, նշանակում է նա թույլ է եւ, ամենայն հավանականությամբ, ողջ չի մնա։ Բայց մենք չենք կարող չարձագանքել բնակչության ուշադրությանը։ Ի վերջո, մենք երկար ժամանակ աշխատում ենք մարդկանց հետ, որպեսզի նրանք սկսեն արձագանքել, եւ մեր կողմից անպատասխանատվություն կլիներ դադարեցնել փոխգործակցության այս կամ այն ձեւը, հետեւաբար ստիպված ենք լինում փոխզիջման գնալ»։

«Վայրի բնության եւ մշակութային ժառանգության պահպանության հիմնադրամը վերջերս ստեղծել է «Վայրի բնության կովկասյան ապաստարան», եւ մենք այս տարի սկսել ենք ակտիվրեն փոխգործակցել նեւ այդ կենտրոնի հետ, ու կարծում ենք, որ նրանց օգնությամբ կկարողանանք բարձրացնել բնակչության հետ համագործակցության արդյունավետությունը, հավելեց Կարեն Աղաբաբյանը։

Մոնիտորինգի արդյունքները թույլ են տալիս մասնագետներին պարզել այն տարածքները, հատկապես Արարատյան դաշտում, րոնք աղտոտված են պեստիցիդներով։ Մասնավորապես, ներկայումս արգելված է ինսեկտիցիդը (ДДТ-միջատասպան) եւ նրա ածանցյալները, որոնք մնացել են խորհրդային ժամանակներից։ «Այստեղ մենք սկսել ենք զարգանալ հետեւյալ ուղղություններով։ Պետք էր անցնել բնության հետ ավելի համերաշք գյուղատնտեսության։ Դա կարելի էր անել հետեւյալ կերպ. նախ պեստիցիդները փոխարինել վերհսկման կենսաբանական մեթոդների։ Այդ ուղղությամբ մենք հիմա հետազոտություն ենք իրականացնում, որպեսզի վնասատու միջատների համար յուրահատում բակտերիաներ կիրառվեն։ Համապատասխանաբար, նման բակտերիաների սրսկումը չի վնասում մնացած կենդանիներին, կայուն միացություն չէ, որն ընկնում է հողի մեջ, միաժամանակ ապահովում է բերքը։ Երկրորդ ուղղությունը հողի մաքրումն է շատ աղտոտված տարածքներում։ Այստեղ օգտագործվում է ֆիտոռեմենդիացիա (բույսերի կիրառումը աղտոտված ջրերը մաքրելու համար), որն ունակ է կլանել պեստիցիդները։

Այս ուղղությամբ նույնպես հետազոտություններ են անցկացվել, հայտնաբերվել են մի քանի տեսակ բույսեր, եւ մենք նախատեսում ենք կամաց-կամաց այդ մեթոդը ավելի լայն հիմքով ներդնել։

Երրորդ ուղղությունը էկոլոգիապես մաքուր արտադրանքի մարկետինգն է։ Եթե գուղացիները համաձայնում են անցնել վնասատուների դեմ պայքարի նոր մեթոդներին եւ հողի ռեմեդիացիային, ապա նրանք պետք է հնարավորություն ունենա իրենց էկոլոգիապես մաքուր արտադրանքը վաճառել ավելի թանկ գնով, կամ դուրս գալ նոր շուկաներ։ Մենք առաջարկում ենք  այդ արտադրանքը ներկայացնել ոչ միայն որպես էկոլոգիապես մաքուր, այլ նաեւ որպես կոնկրետ տեսակի հետ ներդաշնակ, մասնավորապես, սպիտակ արագիլի։ Մենք հիմա այդպիսի բրենդներ ենք մշակում, եւ շուտով փառատոն կկազմակերպենք, որտեղ կներկայացնենք այդ արտադրանքը։ Փառատոնը նախատեսում ենք անցկացնել մինչեւ աշուն»,-ասաց Աղաբաբյանը։

Հայաստանի բնակիչներին ծանոթ տեսակ է եվրոպական սպիտակ արագիլը։ Այս տեսակի ներկայացուցիչները բույն են հյուսում ամբողջ Եվրոպայում, Կովկասում եւ մասնավորապես, Միջին Ասիայում, Մերձավոր Արեւելքում։ Ենթադրվում է, որ «հայկական» արագիլները ձմեռում են Աֆրիկայում, ինչպես բոլոր եվրոպական արագիլները։ Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանք ձմեռում են Արաբական թերակղզում եւ ավելի հեռու չեն գնում։

Հատկանշական է, որ ոչ բոլոր արագիլներն են ձմռանը լքում Հայաստանը։ 1970-ական թվականներին մեզ մոտ ձեւավորվել է ձմեռող պոպուլյացիա։ Դա կապված է ձմռանը կերի առկայությամբ։ Կերի աղբյուր կարող են ծառայել կամ ձկնային տնտեսությունները, որոնք սկսել են զարգանալ վերջին տարիերին, կամ բաց ջրային տարածքները, որոնք սկսել են ձմռանը հայտնվել կլիմայի փոփոխության հետեւանքով, որտեղ արագիլները կարող են կեր հայթայթել։

Այսպես, թե այնպես, ձմեռող պոպուլյացիան կա եւ մոնիտորինգի ժամանակաշրջանում այն տատանվում է 200-250 թռչնի սահմաններում։ Ձմեռող թռչունների թիվը շարունակում է աճել։

Հայաստանում արագիլների ընդհանուր պոպուլյացիան, վերջին գնահատականներով, կազմում է շուրջ 650 զույգ։ Ձագերի թիվը 1-5 է, ողջ մնալու հավանականությունը 70-80 տոկոս է։  «Բնում ձագերի միջին թիվն սկսել է աճել։ մենք սկսել ենք հետեւել այդ միտումներին 2006-2009 թվականներին։ Եթե 2006-2007 թվականներին ձագերի միջին թիվը մոտ էր 2-ին, ապա հիմա այն մոտ է 3-ին։ Դա, անկասկած, պայմանավորված է սննդի քանակի հետ։ Այստեղ, ինչպես արդեն ասացի, որոշակի դեր կարող են խաղալ ձկնային տնտեսությունները, որոնց թիվը Հայաստանում 2000-ականներից սկսել է աճել։ Սննդի աղբյուր են նաեւ թռչնաբուծարանները, աղբամանները, որովհետեւ արագիլները հաճախ, սնունդ են որոնում նաեւ աղբամաններում, որքան էլ դա ցավալի լինի»,-ասաց Կարեն Աղաբաբյանը։

Արագիլները բնական թշնամիներ չունեն, բացի մարդուց. «Իհարկե, ձմեռելու վայրերում նրանց վրա կարող են հարձակվել խոշոր գիշատիչ թռչունները։ Պարզվել է, որ արագիլներն ավելի կապված են իրենց բնին, քան զուգընկերոջը։

Առաջինը վերադարձող թռչունը զբաղեցնում է բույնը։ Ընդ որում, թե բնում կա ազատ հատված, նա փորձում է զբաղեցնել հենց այդ հատվածը։ «Արագիլներն այնքան էլ կապված չեն իրար հետ, ինչպես դա նշվում է առասպելներում.«Ինձ համար պսակազերծել առասպելները, բայց ինչ կարող ես անել»։

Արագիլներն ապրում են միջինը 20 տարի, թեեւ հայտնի են դեպքեր, երբ արագիլն ապրել է մինչեւ 39 տարի։

Վերջերս Հայաստանում արձանագրված փոթորիկը ավերել է արագիլները բները Հայանիստ եւ Հովտաշատ գյուղերում. «Երկու գյուղերից էլ ԱԻՆ-ի միջոցով հազանգեր են ստացվել։ Մենք անհապաղ խմբեր ենք ուղարկել այնտեղ, բայց, ցավոք, ձագերը սատկել էին։ Հասուն թռչունները չէին տուժել։ Դա նշանակում է, որ հաջորդ տարի նրանք նոր բներ կպատրաստեն նույն վայրում»։

«Ավարտին ուզում եմ ասել, որ այժմ կենդանաբանական այգում կա երկու արագիլ, որոնք տուժել են էլեկտրահաղորդման լարերին բախվելու հետեւանքով։ Նրանց վիճակն արդեն լավ է, եւ մենք շուտով նախատեսում ենք նրանց ազատ արձակել բնության մեջ»,-ընդգծեց Կարեն Աղաբաբյանը։