Եվրո 2016-ի 9-րդ օրը խմբային երկրորդ փուլի վերջին օրն էր: Գրանցվեց երկրորդ ջախջախիչ հաշիվը. Բելգիան Իռլանդիային հաղթեց 3:0 հաշվով: Իսլանդիան, ում համարում են այս առաջնության Լեսթերը, չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը. խաղն ավարտվեց 1:1:

Պորտուգալիան արդեն երկրորդ խաղն անընդմեջ չի կարողանում հաղթանակ տանել: Այս անգամ պորտուգալացիները գոլազուրկ խաղ խաղացին ավստրիացիների հետ: Չնայած Քրիշտիանու Ռոնալդուն կարող էր փրկել թիմին՝ իրացնելով 11 մետրանոցը, բայց վրիպեց: Այս խաղում ավելի շատ քննարկվում էին Ռոնալդուի գուլպաները, քան հենց խաղը: 

Ծովից ծով ինտերնետ ռոմինգում Ucom-ի հետ
Մինչև սեպտեմբերի 15-ն օգտվեք շարժական ինտերնետից 39 դրամ/ՄԲ և մուտքային զանգերից 150 դրամ/րոպե սակագներով նշված ծովափնյա երկրներում: Ամբողջական ցանկը` այստեղ

 

Խաղից հետո երկրպագուներից մեկը ներս վազեց խաղադաշտ ու փորձեց լուսանկարվել Ռոնալդուի հետ: Անվտանգության աշխատակիցները միանգամից բռնեցին երկրպագուին, բայց, ի պատիվ ֆուտբոլիստի, նշենք, որ նա մոտեցավ տղային ու թույլ տվեց լուսանկարվել իր հետ: Երբ ոստիկանությունը, այնուամենայնիվ, դուրս տարավ երիտասարդին, նա սկսեց ուրախությունից հեկեկալ, կարծես կյանքի մեծագույն երազանքն էր իրականացել: Նա ոչ միայն լուսանկարվեց, այլեւ համբուրեց իր կուռքին: 

Այսօրվա՝ 12-րդ օրվա շրջանակում տեղի կունենան խմբային փուլի վերջին խաղերը, որոնք կանցկացվեն միեւնույն ժամին: Այսօր կմրցեն A խմբի թիմերը: Ֆրանսիան կխաղա Շվեյցարիայի հետ, իսկ Ռումինիան՝ Ալբանիայի: 

Վաղը՝ հունիսի 20-ին, Տուլուզից ձեր ուշադրությանը կներկայացնենք Ռուսաստան-Ուելս նախախաղային ու հետխաղային իրադարձությունները: Իսկ մինչ այդ՝ հետեւենք, թե ինչպես են երկրպագուհիները պատրաստվում եւ սատարում այսօրվա խաղացող թիմերին: 

Նշենք, որ Եվրո 2016-ի լուսաբանման գլխավոր հովանավորն է UCOM ընկերությունը:

Վերա Մարտիրոսյան՝ Նիսից