Եթե Հռոմի պապը 1915-ի իրադարձությունները նորից ցեղասպանություն կոչի, այդ հանգամանքը ճնշում կգործադրի նախագահ Բարաք Օբամայի վրա,– NBC News–ին ասել է ին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրենը:

«Հռոմի պապը Հայոց ցեղասպանության հարցում բարոյական կողմնացույցի դեր է կատարում, ու եթե նա հայաստանյան այցի ժամանակ նորից արտասանի ցեղասպանություն բառը, այդ հանգամանքը ճնշում կգործադրի նախագահ Օբամայի կամ այդ պաշտոնում նրան փոխարինողի վրա, ստիպելով վերջապես կոտրել լռությունը ու մեկընդմիշտ կոչել դա ցեղասպանություն բառով »- ասել է Արամ Համբարյանը:

Հայաստան կատարելիք այցի ժամանակ Հռոմի պապը այցելելու է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Եվ ամենակարեւոր պահն այն է, թե ինչ բառ է նա օգտագործելու Օսմանյան կայսրությունում 1915-ին կատարված իրադարձությունների մասին խոսելիս: