Տավուշի մարզի Միխայիլովկա գյուղի մանկապարտեզի երեխաները Գյումրիում այսօր՝ հունիսի 25-ին, մատուցվող սուրբ պատարագին եկել են Հռոմի Պապի հանդերձանքով: Երեխաները որոշել են «Հայր մերը» ասել, եթե հնարավորություն ունենան:
NEWS.am-ի հետ զրույցում երեխաներից մեկի ծնողն ասաց, որ դաստիարակչուհու որոշումն է եղել երեխաներին նման հանդերձանքով բերել Գյումրի, որպեսզի գեղեցիկ լինեն եւ առանձնանան:
Նշենք, որ Գյումրիի Վարդանանց հրապարակում, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը սուրբ պատարագ է մատուցում։