Քաղաքացիների հոսքը շարունակվում է դեպի Երեւանի Հանրապետության հրապարակ՝ միանալու ժամը 19-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի եւ Գարեգին Բ-ի մասնակցությամբ էկումենիկ աղոթքին: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է,, որ հրապարակում է նաեւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որը հետեւում է ոստիկանների աշխատանքներին:

Քաղաքացիները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրել են, որ այս պատմական արարողությանը կմասնակցեն՝ անտեսելով անգամ եղանակային պայմանները:

«75 տարեկան եմ, այստեղ եկել եմ թոռներիս հետ այս պատմական արարաղությանը մասնակցելու համար, հույս ունեմ, որ Պապի աղոթքը կհասնի երկինք եւ խաղաղություն կբերի մեր երկրին»,-ասել է քաղաքացիներից մեկը: