Երեւանի կենտրոնում քիչ անց կսկսվի Էկումենիկ արարողությունը:

Հռոմի Ֆրանցիսկոս Պապի եւ Գարեգին 2-րդ կաթողիկոսի մասնակցությամբ կայանալիք էկումենիկ արարողության նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են: Հարյուրավոր մարդիկ արդեն մի քանի ժամ է՝ հրապարակում սպասում են համաքրիստոնեական աղոթքին:

Արարողությունը կվարեն Հռոմի Ֆրանցիսկոս Պապն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն։ Արարողությունից հետո երկու եկեղեցիների ղեկավարները խաղաղության աղոթք կկարդան։ Արարողության ընթացքում հնչելու է դասական երաժշտություն:

Արարողությանը ներկա է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Հռոմի Պապը Հայաստան է ժամանել հունիսի 24-ին: