Երեւանի Հանրապետության հրապարակում Էկումենիկ արարողությունից հետո շարունակվել է տոնական համերգը: (ֆոտոռեպորտաժ)

Հայաստանի մայրաքաղաքի գլխավոր հրապարակում հնչում են հատվածներ իտալացի հայտնի կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդիի «Ճակատագրի ուժը», «Նաբուկո», «Աիդա» օպերաներից:

Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են Յուրի Չուգուեւի «Աղավնիներ» եւ «Պիկասո. Սիմֆոնիկ պատկերներ», Կոմիտասի եւ Ասլամազյանի «Երկինքն ամպել ա», Արամ Խաչատրյանի ամենահայտնի ստեղծագործություններից մեկի՝ «Սուսերներով պար» եւ Մորիս Ռավելի «Բոլերո» ստեղծագործությունները:

Հռոմի պապի պատվին հնչեց հատուկ նրա այցի կապակցությամբ Գեորգի Քեոսայանի գրած «Ավե, Մարիա» արիան։ Ֆրանցիսկոս պապն ու Գարեգին Բ-ն լուսանկարվել են Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հետ։ Լքելով Հանրապետության հրապարակը՝ Հռոմի պապն օրհնեց հաշմանդամություն ունեցող անձանց, որոնք ներկա էին միջոցառմանը։ 

Հիշեցնենք, որ համերգը նվիրված է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայաստան կատարած այցին: