Երեւանի Հանրապետության հրապարակում կայացած էկումենիկ աղոթքից հետո Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մոտեցել է հաշմանդամություն ունեցող անձանց եւ օրհնել բոլորին:

Հռոմի Պապը համբուրել է նրանցից շատերին, գոտեպնդել եւ օրհնել:

Նշենք, որ Երեւանում այսօր կայացել է Հռոմի Պապի եւ Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի մասնակցությամբ էկումենիկ աղոթք: Նրանց հետ միասին աղոթել են նաեւ Հայ առաքելական եկեղեցու տարբեր թեմերի ներկայացուցիչները:

«Համերա՛շխ եղեք միմյանց հետ, մի՛ մեծամտացեք, այլ խոնա՛րհ եղեք խոնարհների հանդեպ. դուք ձեզ իմաստունի տեղ մի՛ դրեք, մեկի չարի փոխարեն չար մի՛ հատուցեք խորհեցե՛ք բարին՝ բոլոր մարդկանց առաջ․ ինչ չափով հնարավոր է ձեզ համար, բոլոր մարդկանց հետ խաղաղություն պահեցե՛ք ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ թու՛յլ տվեք, որ Աստծու բարկությունը կատարի այն, որովհետեւ գրված է. «Իմն է վրեժխնդրությունը եւ ես կհատուցեմ», – ասում է Տերը»,- մեջբերել է  Պատրիարքը Սուրբ Պողոսի կտակարանից մի հատված, որն ուղղված է հռոմեացիներին: