ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան հայտարարել է, թե Օբաման եւ Կոնգրեսը պետք է հետեւեն Հռոմի պապի օրինակին եւ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։

«Ես ողջունում եմ Ֆրանցիսկոս պապին՝ ցեղասպանության արհավիրքները դատապարտելու գործում իր դերի համար»,- ասել է Կոստան։

Նրա խոսքով, պոնտիֆիկոսի այցը Հայաստան եւս մեկ վկայությունն է հայ ժողովրդին նրա հավատարմության։ «Ես կոչ եմ անում նախագահին եւ Կոնգրեսին՝ հետեւելու Հռոմի պապի օրինակին եւ, ի վերջո, հստակ քաղաքականություն որդեգրել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»,- ասել է Կոստան։