Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն կատարած այցի առնչությամբ այսօր՝ հունիսի 26-ին,  դադարեցվելու է տրանսպորտային երթեւեկությունը մայրաքաղաքի մի շարք ճանապարհահատվածներում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Ժամը 16.00-17.00 - Փարաքար համայնք – Թաիրով համայնք – Ծովակալ Իսակովի պողոտա – Արգիշտիի փողոց – Գր.Լուսավորչի փողոց – Արշակունյաց պողոտա - Աշխատանքի հրապարակ - Արշակունյաց պողոտա – Նորագավիթ – Արտաշատի խճուղի։

ժամը 17.15-18.30 - Նորագավիթ - Արշակունյաց պողոտա - Աշխատանքի հրապարակ - Արշակունյաց պողոտա - Գր.Լուսավորչի փողոց - Արգիշտիի փողոց - «Հաղթանակ» կամուրջ - Ծովակալ Իսակովի պողոտա - Թաիրով համայնք - գեներալ Ի.Գասպարյանի փողոց - «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։