Հռոմի պապ Ֆրանցիսկոսի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի համատեղ հայտարարությունը կստորագրվի այսօր՝ հունիսի 26-ին, ժամը 16-ին։ Այդ մասին տեղացի եւ օտարերկրացի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հռոմի Պապի խոսնակ մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին։

Նրա խոսքով, երեկ երեկոյան վերջապես ձեւակեպվել է Կաթոլիկ եւ Հայ առաքելական եկեղեցիների հովվապետերի համատեղ հայտարարությունը։ »Այն կստորագրվի ժամը 16-ին։ Դա կարեւոր փաստաթուղթ է, որում ամփոփվելու են մեր էկումենիկ ձեւակերպումները։ Այն լինելու է երկու եկեղեցիների էկումենիկ դիրքորոշումների համընդգրկուն սինթեզ»,- նշել է Լոմբարդին։