Եռօրյա այցով Հայաստանում գտնվող Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) պատվիրակությունների հետ:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ հունիսի 26-ի առավոտյան Հռոմի պապը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա գտնվեց կիրակնօրյա Պատարագին, որը մատուցեց Գարեգին 2-րդ կաթողիկոսը

Հայաստան այցի ընթացքում Պապն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ վարդեր դրեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի անմար կրակի մոտ, եղավ Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում:

Հունիսի 25-ի երեկոյան Երեւանի Հանրապետության հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս պապի եւ Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությամբ տեղի ունեցավ էկումենիկ արարողություն, հնչեց խաղաղության աղոթք: