Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավատացյալները Հռոմի Ֆրանցիսկոս Պապին եւ Գարեգին Երկրորդ կաթողիկոսին ճանապարհեցին ծափահարություններով եւ Viva il Papa վանկարկումներով: (ֆոտոռեպորտաժ)

Երկու եկեղեցիների առաջնորդները իջան Սուրբ Տրդատի կամարի բացօթյա խորանից եւ կաթողիկոսական ամպհովանու տակ սկսեցին քայլել հավատացյալների բազմության միջով: Հռոմի Պապն ու Ամենայն հայոց կաթողիկոսն օրհնություն էին տալիս հավատացյալներին, որոնք ողջունում էին առաջնորդներին եւ վանկարկ Viva il Papa:

Հռոմի Պապն ու Գարեգին Երկրորդը շարժվեց դեպի Վեհարան:

Նշենք, որ Գարեգին Բ-ի գլխավորությամբ տեղի ունեցած Սուրբ պատարագի ժամանակ Ամենայն հայոց կաթողիկոսը եւ Հռոմի Պապը, դիմելով հավաքված հավատացյալներին, հիշեցրել են խաղաղության եւ հավատքի մեջ ապրելու անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ Հռոմի Պապը Հայաստանում է գտնվում եռօրյա այցով: Այսօր նրա այցի վերջին օրն է: Պատարագից հետո Սրբազան քահանայապետը մտադիր է այցելել Խոր Վիրապի սրբավայր, որտեղ ճգնել է Գրիգոր Լուսավորիչը:

Հռոմի Պապը՝ Հայաստան այցի շրջանակներում, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ սպիտակ վարդեր խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա այցելել է Գյումրի: Հունիսի 25-ի երեկոյան Երեւանի Հանրապետության հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցությամբ տեղի է ունեցել Էկումենիկ արարողություն եւ աղոթք՝ հանուն խաղաղության: