Հռոմի Ֆրանցիսկոս Պապը աղավնիներ է բաց թողել դեպի Արարատ  լեռը: Իր եռօրյա այցի վերջին օրը Հռոմի սրբազան քահանայապետն այցելել է Խոր Վիրապի վանական համալիր:

Խոր Վիրապի վանքը, որը խորհրդանշում է Հայաստանի կողմից քրիստոնեության ընդունումը, գտնվում է հայ-թուրքական սահմանին եւ այստեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը:

Վանքի տարածքում Հռոմի Պապը Արարատի ուղղությամբ խաղաղության աղավնիներ է բաց թողել: Աստվածաշնչի համաձայն, Նոյը տապանից երեք անգամ աղավնի է բաց թողել: Առաջին անգամ աղավնին դատարկ է վերադարձել, երկրորդ անգամ ձիթենու ճյուղ է բերել, որը վկայում էր այն մասին, որ ջուրը հետ է քաշվել, իսկ երրոդ անգամ աղավնին չի վերադարձել:

Ըստ Ագաթանգեղոսի` Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Խոր Վիրապում գտնվող Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Լուսավորչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է իբրեւ պետական կրոն։

Հինգերորդ դարում վիրապի վրա վանք է հիմնվել։