Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ավարտելով եռօրյա այցը, հեռացավ Հայաստանից։

Օդանավակայանում նրան հրաժեշտ տվեցին համաձայն պետական առաջնորդին ընդունելու եւ ճանապարհելու արարողակարգի համաձայն:

Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան են ժամանել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գլխավորությամբ:

Պատվիրակության հրաժեշտի արարողությունից հետո հնչել են Հայաստանի եւ վատիկանի օրհներգերը՝ պատվո պահակախմբի նվագախմբի կատարմամբ:

Նախագահական զույգն ու Գարեգին Բ կաթողիկոսը ուղեկցվել են Հռոմի Պապին օդանավի շարժասանդուղքի մոտ, որտեղ զրուցել են նրա հետ: Օդանավի դռների մոտ Հռոմի Պապը շրջվել է եւ հրաժեշտ տվել ներկաներին: Այնուհետեւ ձեռքով բարեւել է օդանավի անձնակազմի անդամներին եւ մտել ներս:

Հռոմի պապի հայաստանյան այցը չափազանց հագեցած էր։ Երեք օրում կայացան հանդիպումներ պատարագներ, պապին ընդունեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Ֆրանցիսկոս պապն այցելեց Ծիծեռնակաբերդ եւ վարդեր դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի Անմար կրակի մոտ, այցելեց Գյումրի:

Ֆրանցիսկոս պապն ու Ամենայն հայոց կաթողիկոսը էկումենիկ արարողություն մատուցեցին Երեւանի Հանրապետության հրապարակում։

Այցի վերջին օրը պապը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց կիրակնօրյա պատարագի, որը մատուցեց Գարեգին Բ կաթողիկոսը։

Պապը նաեւ այցելեց Խոր Վիրապի վանք, որտեղ 15 տարի պահվել է Գրիգոր Լուսավորիչը։