Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն աղավնիներ բաց կթողնեն Արարատ լեռան եւ հայ-թուրքական փակ սահմանի ուղղությամբ՝ որպես խաղաղության ուղերձ: Այս մասին հունիսի 26-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի քարտուղարության ղեկավար Վահրամ Մելիքյանը:

Նրա խոսքով՝ Հայ առաքելական եւ Կաթոլիկ եկեղեցիների առաջնորդները հնարավորություն կունենան կանգնել դիտակետի վրա, որտեղից երեւում է աստվածաշնչյան Արարատ լեռը: «Լեռան եւ հայ-թուրքական փակ սահմանի ուղղությամբ, խաղաղության ուղերձ,  աղավնիներ բաց կթողնեն: Այս 3 օրում տարբեր առիթներով նրանք մարդկությանը խաղաղության, սիրո եւ համագործակցության մեջ ապրելու կոչեր են արել»,- հավելել է Վահրամ Մելիքյանը: