Խոր Վիրապում հարյուրավոր հավատացյալներ այսօր՝ հունիսի 26-ին,  հավաքվել են՝ եռօրյա այցով Հայաստան ժամանած Հռոմի Ֆրանցիսկոս Պապին տեսնելու, նրա օրհնությունն ստանալու:

Նշենք, որ Հռոմի Պապը րոպեներ անց կլինի Խոր Վիրապի վանքում՝ մասնակցելու փակ արարողությանը:  NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վանք տանող ճանապարհի մի մասը փակ է, հավատացյալները ոտքով անցել են ճանապարհի փակ մասը, այն հույսով, որ կկարողանան մոտենալ Հռոմի Պապին եւ նրա օրհնությունը ստանալ: Քաղաքացիները վանքի մոտ են սկսել հավաքվել արարողությունից երկու ժամ առաջ:

Նշենք, որ  Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն աղավնիներ բաց կթողնեն Արարատ լեռան եւ հայ-թուրքական փակ սահմանի ուղղությամբ՝ որպես խաղաղության ուղերձ: Այնուհետեւ Հռոմի պապը կմեկնի Հռոմ: