Նացիստական ջարդերը վերապրած, Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի նախկին բանտարկյալները Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հայաստանյան այցը կարեւոր ժեստ են համարում պատմական ցեղասպանության հիշատակման համար: Այս մասին գրում է Der Standard ավստրիական պարբերականը՝ վկայակոչելով Օսվենցիմի միջազգային կոմիտեի նախագահ Ռոման Քենթին:

«Այս Պապն իրոք եռանդուն պայքարում է մոռացության դեմ: Նա իր ուշադրության կենտրոնում է պահում ոչ միայն մեր օրերի փախստականներին, այլ նաեւ աշխարհի ուշադրությունն է հրավիրում այնպիսիններին, ինչպիսին մենք ենք եւ հայերը, որոնք ստիպված են եղել ատելություն եւ ցեղասպանություն տեսնել: Հենց այդ պատճառով Օսվենցիմում ողջ մնացած հրեաներն ու քրիստոնյաները մեծ ուրախությամբ են սպասում հուլիսի վերջին Հռոմի Պապի այցին Օսվենցիմ»,- ասել է Ռոման Քենթը: