Հաշմանդամություն ունեցող 21-ամյա Գրիգոր Գրիգորյանը Ֆրանսիայից հատուկ Հայաստան էր եկել` Հռոմի Ֆրանցիսկոս Պապի օրհնությունը ստանալու համար:

Հունիսի 26-ին Գրիգորը Խոր Վիրապում էր` հույսով, որ կստանա Հռոմի Պապի օրհնանքը: Ցավոք  սրտի, Պապն ուխտավորներին չմոտեցավ, միայն մեքենայի միջից ողջունեց հավաքվածներին:

«Արդեն տասը տարի Ֆրանսիայում եմ ապրում: Առողջական խնդիրների պատճառով եմ գնացել, բուժվում եմ այնտեղ, ընտանիքս Երեւանում է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գրիգորը:

Գրիգորը հույս ունի, որ Հռոմի Պապի այցը խաղաղություն կբերի Հայաստանին:

Նշենք, որ Գրիգորին ու հաշմանդամություն ունեցող մյուս երիտասարդներին օրհնեց ներկա արքեպիսկոպոսներից մեկը: