Թուրքիայի ԱԳՆ–ը հայտարարել է, թե իրենք տխրությամբ են անդրադառնում Հռոմի Պապի՝ Հայաստան կատարած այցին:

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարության մեջ նշվել է, թե Հռոմի Պապը Հայաստանում կրկնել է այն արտահայտությունները, որոնց պատճառով նախորդ տարի Թուրքիան հիասթափություն է ապրել։

Հայտարարության մեջ նշվել է, թե Թուրքիան չի ընդունում Ցեղասպանության հետ կապված Հռոմի Պապի հայտարարությունն ու Հայոց Կաթողիկոսի հետ համատեղ հայտարարությունը։