Հռոմի Պապի սկզբունքային դիրքորոշումը  եւ Բունդեսթագի բանաձեւը ճանապարհ կբացի մյուս պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Այս մասին Reuters–ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Գերմանիան շատ կարեւոր եւ նշանակալի խաղացող է միջազգային ասպարեզում, եւ այդ որոշումը լավ օրինակ է մյուս երկրների համար»,– ասել է նախագահը։

Սերժ Սարգսյանը նաեւ քննադատել է Եվրամիությանն անդամակցելու նրա ձգտումներում Թուրքիայի դիրքորոշումը՝ նշելով, որ Անկարան փորձում է օգտագործել բռնապետության քաղաքականությունը, որպեսզի ճնշում գործադրի միության վրա։ «Ես չեմ կարծում, որ Թուրքիան այն խաղացողն է, որը կարող է պարտադրել իր հայացքները  կամ ճնշել Եվրամիությանը»,– ասել է Սարգսյանը։

Նա նաեւ հավելել է, որ հեռանկարներ չի տեսնում, որոնք կարող էին ճանապարհ հարթել ԵՄ–ին Թուրքիայի անդամակցության համար։