Թուրքիայի ԱԳ նախարարԱհմեդ Դավութօղլուն Անկարայում թյուրքալեզու պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ քննարկել է Եվրասիայում եւ Կասպիական տարածաշրջանում կայունության ապահովման եւ համագործակցության հետ կապված խնդիրները:

Ադրբեջանի, Ղազախստանի Ղրղըզստանի, Թուրքենստանի եւ Ուզբեկստանի դեսպանների հետ հանդիպմանը Դավութօղլուն հայտարարել է, թե «Թուրքիան շարունակում է բոլոր հնարավոր ջանքերը գործադրել կայունության ապահովման համար»:

Թուրք նախարարը մեկ անգամ եւս ցանկություն է հայտնել Անկարայում տեսնել Ուզբեկստանին, հիշեցնելով, որ Տաշքենդը չի մասնակցել սեպտեմբերի կեսերին Ստամբուլում կայացած թյուրքալեզու պետությունների ղեկավարների գագաթաժողովին:

Հոկտեմբերի 6-ին Անկարայում սկսվում է Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների խորհրդաժողովի աշխատանքային հատուկ խմբի նիստը: