Հռոմի Ֆրանցիսկոս պապը ցանկանում է սահմաններ բացել: Այդ պատճառով նա աշնանը կրկին Կովկաս է այցելելու, այս անգամ՝ Վրաստան եւ Ադրբեջան: Այս մասին ասված է Հռոմի պապի Հայաստան կատարած այցի մասին իտալական RAI 24 հեռուստաալիքի տեսանյութում: Դրանում, մասնավորապես, ասված է.

«Երկու ճերմակ աղավնիները, որոնք Խոր Վիրապի վանքից արձակվեցին Արարատ լեռան ուղղությամբ՝ դեպի այժմյան Թուրքիայի տարածք: Դա այցի խորհրդանշական ավարտ էր, որը 50 ժամից քիչ ավելի տեւեց:

Պապն ու Կաթողիկոսը միշտ միասին էին: Միասին էին Խոր Վիրապում, միասին «պապամոբիլ»-ով շրջեցին Գյումրիում, միասին աղոթք հնչեցրին Ցեղասպանության զոհերի հիշատակի Անմար կրակի մոտ:

«Պապի այցը շատ կարեւոր է երկու եկեղեցիների հարաբերությունների համար»,- ասում է Դամասկոսի հայ եպիսկոպոս Արմաշ Նալբանդյանը:- «Այն կօգնի ե՛ւ տարբերություններ, ե՛ւ ընդհանրություններ գտնել»:

Բացառիկ փաստ. կիրակի առավոտյան Պապը պատարագ է մառուցում:

Համատեղ հռչակագիրը հետաձգում էին մինչեւ վերջին պահը, բայց դա տեղի ունեցավ: Հակամարտություններով բռնված աշխարհում էթնիկ եւ կրոնական փոքրամասությունները դաժան հետապնդումների թիրախ են դարձել: Դա ստիպում է հաղթահարել քրիստոնյաների միջեւ առկա տարբերությունները:

Անմար կրակ, հանդարտ երաժշտությունը: Այստեղ լռությամբ են այցելում՝ ծաղիկներ խոնարհելու:

... Ֆրանցիսկոս պապը նախապես պատրաստված տեսքտին ավելացնում է «ցեղասպանություն» բառը, որը կարդում է Հայաստանի իշխանությունների հետ հանդիպման ժամանակ:

«Այդ բառն օգտագործել են ե՛ւ Հովհաննես Պողոս 2-րդը, ե՛ւ Ֆրանցիսկոս պապը: Այդ բառը քաղաքական բովանդակություն ունի եւ համապատասխանում է «նահատակություն» բառին: Բայց նա այդ բառն օգտագործեց ո՛չ այն պատճառով, որ պետք է օգտագործեր՝ հաշվի առնելով իրավիճակը, այլ դեպի առաջ քայլ անելու համար: Պապը ձգտում է դիպչել վերքերի, բայց ոչ այն պատճառով, որպեսզի հիշեցնի դրանց մասին, այլ դրանք բուժելու համար»,- ասում է Civilta Catolica ամսագրի գլխավոր խմբագիր Անտոնիո Սպադարոն:

Նոր հայկական կաթողիկե տաճար: Դրա շինարարությունը սկսվել է 2010 թվականին եւ ավարտվել մեկ տարի առաջ:

Հռոմի պապը բարեսրտության սրբազան դուռ է բացում: Նրա այցը ե՛ւ խաղաղության, ե՛ւ հաշտեցման կոչ էր:

«Այս հողը բազմաթիվ տառապանքներ է տեսել: Եվ Կաթողիկոսն իր բառերում հստակ նշեց այդ մասին: Պապը զրույցն այլ մակարդակ հասցրեց: Նա նշեց, որ առանցքային բառը պետք է հաշտությունը դառնա, այդ բառն առկա է նաեւ Ավետարանում»,- ասում է Սպադարոն:

... Արագիլների բներ Խոր Վիրապի ճանապարհին: Ինչպես աղավնիներն ու ծիծեռնակները՝ նրանք թռչում են՝ սահման չճանաչելով: Ժամանակին նաեւ մարդիկ էին այդպիսին:

Եվ Պապը շարունակում է սահմաններ բացել: Աշնանը նա կվերադառնա Կովկաս՝ Վրաստան եւ Ադրբեջան»: