Ford ընկերությունը ներկայացրել է սպորտային նոր   Ford GT ’66 Heritage Edition 2017-ի սահմանափակ տարբերակը Լե-Մանի  24-ժամյա մարաթոնում հաղթանակի 50-ամյակի առիթով:

Նոր մեքենայի էքստրերիերի դիզայնի մենեջերը Գարեն Նիկողոսյանն է: 

Ընկերության պաշտոնական կայքում նշվում է, որ մեքենան ներկայացված է   Shadow Black գույնով եւ փայլուն կամ անփայլ երանգ ունի: Բացի այդ, մեքենայի թափքին եւ նրա երկու դռներին #2 համարը կա, տարբերակիչ նշան են հանդիսանում նաեւ  բացառիկ   20 դյույմանոց կռածո անվասկավառակները ալյումինե համաձուլվածքից:  

Նիկողոսյանի խոսքով, խումբն ամեն ինչ արել է` ցույց տալու, թե ինչից է սկսվել  Ford GT-ի պատմությունը: «Չնայած արտաքին տեսքը հիմնված է GT40 Mark II մրցարշավային ավտոմեքենայի վրա, մենք շեշտը դրել ենք մոդելավորման նոր տարրերի վրա` ապահովելու ժամանակակից մեկնաբանությունը»,- նշել է Նիկողոսյանը: