Եվրոպայի առաջնության թիմերի դասավորությունը փլեյ-օֆում, մեղմ ասած, չի գոհացնում: Հիմնական ֆավորիտները աղյուսակի աջ մասում են, ավելի թույլերը՝ ձախում: Այսօր Լիլում կհանդիպեն Ուելսն ու Բելգիան: Վերջիններն աղյուսակի այս ճյուղի ամենաուժեղ թիմերն են: Ուելսն արդեն իր հնարավորություններից ավելին է արել, իսկ Բելգիան դեռ նոր է թափ հավաքում:
Ծովից ծով ինտերնետ ռոմինգում Ucom-ի հետ Մինչև սեպտեմբերի 15-ն օգտվեք շարժական ինտերնետից 39 դրամ/ՄԲ և մուտքային զանգերից 150 դրամ/րոպե սակագներով նշված ծովափնյա երկրներում: Ամբողջական ցանկը` այստեղ |
Եվ քանի որ այս խաղից հետո թիմերից մեկի երկրպագուները կլքեն առաջնությունը, փորձենք համեմատել նրանց ու տեսնենք, թե ովքեր են ավելի արժանի, որպեսզի իրենց թիմը դուրս գա կիսաեզրափակիչ:
Իմ կարծիքով, Ուելսի երկրագուներն այս առաջնությունում լավագույնն են: Ես նրանց անդրադարձել էի ռուսների հետ խաղի ժամանակ: Նրանք ամենից ուրախն են, միաժամանակ՝ ամենահանգիստը: Որքան հասցրել եմ շփվել նրանց հետ, մեծ մասը կրթված, զարգացած է: Իրենց թիմին նրանք աննկարագրելիորեն են երկրպագում. նման անթերի երկրպագություն այս առաջնությունում դեռեւս չեմ տեսել: Ունեն տասնյակ երգեր՝ թե՛ ազգային, թե՛ ֆուտբոլային, եւ երգում են մեկ մարդու պես:
Բելգիացիները միշտ էլ հայտնի են եղել որպես ամենահետաքրքիր եւ ուրախ երկրպագուներ: Կարմիր դեւերն այստեղ շատերի սիրելին են: Երբ Բելգիան հաղթեց Հունգարիային, բելգիացիները մեկ ժամ անդադար երգում էին մարզադաշտի հարեւանությամբ, մինչ իրենց ֆուտբոլիստները դուրս եկան:
Այսօր դիտենք այս երկրպագուներից մի խմբի վերջին մասնակցությունն այս Եվրոյին:
Նշենք, որ Եվրո 2016-ի լուսաբանման գլխավոր հովանավորն է UCOM ընկերությունը:
Վերա Մարտիրոսյան՝ Փարիզից