Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան օգնեց ամրապնդել մարդկանց հավատքը: Այս մասին Վատիկանի ռադիոյին հայտարարել է Հայաստանի Կաթողիկե եկեղեցու հովիվ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը: Արդեն հիմա կարելի է տեսնել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել մարդկանց հոգիներում, որոնք Գյումրիում պատարագի ժամանակ լսել են Պապի ուղերձը:

Ֆրանցիսկոս պապի ուղերձի անկյունաքարը, ըստ նրա, պարզության եւ հոգեւորության կարեւորությունն է: Արքեպիսկոպոսի խոսքով, մարդիկ արդեն սկսել են ավելի հաճախ եկեղեցի այցելել, շփվել հոգեւորականների հետ: Բավական է միայն հիշել Գյումրիում հավաքված 30 հազար մարդկանց լռությունը, որոնք համակ ուշադրությամբ լսում էին Պապին:

«Ինձ համար Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է»,- հայտարարել է Մինասյանը: Այդ պատճառով Ֆրանցիսկոս պապի կողմից ցեղասպանություն բառի օգտագործումը կարեւոր էր՝ որպես հավատքի ուղերձ:

Ադրբեջան եւ Վրաստանի Ֆրանցիսկոս պապի առաջիկա այցի մասին հարցին ի պատասխան՝ արքեպիսկոպոսը հայտարարել է Պապի՝ մարդկանց ձեռք մեկնելու հրաշալի պարգեւի մասին: Սակայն, ըստ Մինասյանի, բոլոր քրիստոնյաները պետք է Պապի նման խաղաղության սուրհանդակներ լինեն: