Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղի մոտ այսօր՝ հուլիսի 6-ին, զինվորականներ տեղափոխող «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, որի հետեւանքով 15 զինծառայող տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն:

NEWS.am-ին հիվանդանոցից հայտնեցին, որ զինվորականների կյանքին վտանգ չի սպառնում, այս պահին նրանք հետազոտություններ են անցնում եւ հնարավոր է, որ բուժօգնություն ստանալուց հետո դուրս գրվեն: