Տավուշի մարզում հուլիսի 10-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորված Տիգրան Մկրտչյանի վիրահատությունն ավարտվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Բերդի հոսպիտալի պետ Էդիկ Գրիգորյանը, որն էլ կատարել է վիրահատությունը:

«Զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է, ունի բազմաթիվ վնասվածքներ, վնասվել է թոքը, լյարդը, երիկամը»,- ասաց հոսպիտալի պետը:

Տիգրան Մկրտչյանը տեղափոխվում է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: