Սիրիայի կառավարական բանակի եւ ԻՊ ահաբեկիչների միջեւ մարտերի ժամանակ հայ զինծառայող է զոհվել։ Սիրիայում լույս տեսնող «Գանձասար» թերթի փոխանցմամբ՝ զոհվել է 1994-ին ծնված Փանոս Աղազարյանը։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Հալեպի հրթիռակոծումից օրերս 2 հայ կին է վիրավորվել՝ Հռիփսիմե Ղազարյանն ու Սոսի Ղազարյան–Հեքիմյանը, որոնք ապրում էին Հալեպի Նոր Գյուղ թաղամասում։