Իրանում շատ լավ են ՏՏ ոլորտի մասնագետների պատրաստում, իսկ Հայաստանում հնարավոր եղավ բիզնեսի աճի հնարավորություններ գտնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանում բացված «Triple E» սթարթափի ղեկավար, իրանցի մասնագետ Արիան Բեհզադին:

Նրա խոսքով՝ նախագծի նորույթն այն է, որ ցանկացած օգտատեր, նույնիսկ առանց ծրագրավորման եւ կոդավորման գիտելիքների, կկարողանա լրացուցիչ իրականության իր տարբերակներն իրականացնել:

«Իհարկե, մենք չեն կարող մրցակցել այնպիսի արտադրանքների հետ, ինչպիսիք են, օրինակ, «Google Glass»-ը կամ «Microsoft Hololens»-ը: Բայց մենք կարող ենք ծրագրավորման մեջ նոր գաղափարներ առաջարկել: Առավել եւս, որ առաջիկա 5 տարիներին բոլոր ՏՏ-հսկաները կսկսեն ներդրումներ կատարել փոխադրվող սարքերում: Այստեղ ամենից հասանելին ակնոցն է: Մեր ծրագրերը հարմար կլինեն նաեւ դրանց համար: Արդեն հիմա մեր սոֆթը հնարավոր է օգտագործել «Google Glass»-ում եւ «Microsoft Hololens»-ում»,- նշեց Բեհզադին:

«Triple E» ծրագիրը համատեղելի է հիմնական բոլոր օպերացիոն համակարգերի հետ՝ բջջային (iOS, Android, Windows Phone) եւ բազմաթիրախային (Linux եւ Mac): «Triple E»-ը հիմնադրել են երկու իրանցիներ, իսկ անձնակազմում հայեր են:

«Իրանում բազմաթիվ լավ մասնագետներ կան: Բայց Հայաստանում ենթակառուցվածք կա: Այստեղ ես տեխնոլոգիական բիզնես զարգացնելու մի քանի հնարավորություն ունեցա, եւ ընտրեցի Երեւանում գործող IBM կորպորացիայի Նորարարական լուծումներ եւ տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC): Շարունակելու եմ աշխատել այստեղ»,- նշեց նա: