Ռիո դե Ժանեյրոյում Օլիմպիական խաղերի ժամանակ ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով 2 մարդ է ձերբակալվել։

Բրազիլիայի երկու քաղաքացիների կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ, հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։ Ձերբակալվածների անունները չեն հաղորդվում։ Եվս երեք ավելի վաղ ձերբակալված անձի հարցաքննությունից հետո ազատ են արձակել։

Հիշեցնենք, որ Բրազիլիայի իշխանությունները 10 տարբեր նահանգներում կալանավորել էին հանցավոր խմբավորման ավելի քան 12 անդամների, որոնք ահաբեկչություններ էին նախապատրաստում Օլիմպիական խաղերի ժամանակ։