Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության (MIT) փոխտնօրեններից մեկը Սիրիայի մայրաքաղաքում հանդիպումներ է ունեցել Սիրիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ ՌԴ–ի հետ հաշտեցման հետեւանքով սկսել են լուրջ փոփոխություններ նկատվել Սիրիայի իշխանությունների հանդեպ թուրքական իշխանությունների վերաբերմունքի մեջ։

Նշվում է, որ օգոստոսի 21–ին Թուրքիայի MIT–ի փոխտնօրեններից մեկը տարածաշրջանում վերջին զարգացումների հետ կապված հանդիպումներ է անցկացրել Սիրիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ։