Ադրբեջանը կարող է ներխուժել ԼՂՀ տարածք, ինչպես Թուրքիան է ներխուժել Սիրիայի նկատմամբ: Այս մասին օգոստոսի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նախկին փոխարտգործնախարար, արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե մեզ ինչ կտա ԼՂՀ ճանաչումը՝ հաշվի առնելով, որ Թուրքիան ներխուժում է միջազգայնորեն ճանաչված երկրի՝ Սիրիայի տարածք ու արդյոք Ադրբեջանը չի կարող նույնկերպ վարվել Ղարաբաղի հանդեպ, նա պատասխանել է. «Իհարկե կարող է: Միջազգային իրավունքը հիմա այնպիսի վիճակում է, որ նույնիսկ մեծ տերություններն են խախտում այն կամ տուժում դրա խախտումներից»: