Շիրակի մարզում քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Լուսաղբյուր գյուղում քիչ առաջ հայտնաբերվել է  գյուղի բնակչուհի 52-ամյա Հայկուշի դին:

Գյուղում տարածված տեղեկությունների համաձայն, կինը  վիճել է որդու հետ, որին  հաջորդել է սպանությունը:  Որդին 31 տարեկան է:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահները: Մանրամասները պարզվում են: Նրանք վերջերս են տեղափոխվել Լուսաաղբյուր գյուղ: