Այս տարի Խաչատուր Աբովյանի անվան Պետական մանկավարժական համալսարան է ընդունվել մոտ 1180 դիմորդ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, հայտարարել է Պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր, ուսումնամեթոդական բաժնի ղեկավար Մհեր մելիք-Բախշյանը:

Նրա խոսքով, բուհի դիմորդների թիվը չի կրճատվել, անգամ մի փոքր ավելացել է: «Այս տարի մենք ուսանողներ ենք ընդունել նոր մասնագիտության՝ հասարակագիտության գծով: Ընդունվել է ավելի քան 20 ուսանող: Դպրոցում անցնում են այդ առարկան, բայց համալսարանում մինչ օրս նման մասնագետներ չեն պատրաստում: Հիմա, կարծեք թե, այդ բացթողումը լրացվում է»,- նշել է Մհեր Մելիք-Բախշյանը: