Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանը կմնա կալանքի տակ: Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ սեպտեմբերի 8-ին մերժել է նրան գրավի դիմաց ազատ արձակելու մասին փաստաբանի միջնորդությունը:

Նշենք, որ փաստաբանը միջնորդել էր նրան ազատ արձակել 1 միլիոն դրամ գրավի դիմաց:

Անդրիաս Ղուկասյանը կալանավորված է հուլիսի 31–ին Սարի թաղում  զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: