Տուլայի մարզում ընտրությունների արդյունքում քվեների 100 տոկոսի հաշվարկից հետո հաղթել է նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Դյումինը, հայտնում է Տուլայի մարզի ԿԸՀ–ն։

Հաղորդվում է, որ Դյումինը ստացել է ձայների 84,1 տոկոսը։ Երկրորդ տեղում է Կոմկուսի անդամ Օլեգ Լեբեդեւը՝ 7.53 տոկոս ձայնով։

Դյումինը՝ որպես ինքնառաջադրված թեկնածու, ավելի շատ ձայն է հավաքել, քան «Եդինայա Ռոսիան» դաշնային ցուցակով Պետդումայի քվեարկության ժամանակ՝ մոտ 54 տոկոս, իսկ Կումկուսի թեկնածուն ավելի քիչ ձայն է հավաքել, քան իր կուսակցությունը՝ մոտ 14 տոկոս։

Ընտրողների մասնակցությունը կազմել է 45.5 տոկոս։

Նախքան նահանգապետի պաշտոնակատար նշանակվելը Դյումինը աշխատում էր որպես պաշտպանության փոխնախարար։ Իսկ մինչ այդ զբաղեցնում էր Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալի պաշտոնը։ Դրանից առաջ Դյումինը լրատվամիջոցներում հիշատակվում էր որպես նախագահի անվտանգության ծառայության աշխատակից։