ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար է նշանակվել, Վահան Մարտիրոսյանը:

ՀՀ նախագահի հրամանգրում, մասնավորապես, ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Վահան Մարտիրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար»:

Հիշեցնենք, որ մինչ այդ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Գագիկ Բեգլարյանը:

Կենսագրական տվյալներ

Վահան Վարդգեսի Մարտիրոսյան

Ծնվել է 1962 թվականի հոկտեմբերի 28-ին, անկուսակցական է:

Ավարտել է Երեւանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ինժեներ-ռադիոտեխնիկի որակավորմամբ։ Տեխնիկական գիտությունների թեկնածու է։

Ամուսնացած է, ունի 1 երեխա։

 Աշխատանքային գործունեությունը՝

1979 1984 Երեւանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտ` ուսանող

 1984 2000 Երեւանի էլեկտրաապարատների գործարան` ինժեներ-կոնստրուկտոր,

 կոնստրուկտորային բյուրոյի պետ, գլխավոր ինժեների տեղակալ

 2000 2006 «Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ` գլխավոր տնօրեն

 2006 2006 «Արմենթել» ՓԲԸ` գլխավոր կոմերցիոն տնօրեն

 2006 2010 «Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ` տնօրենների խորհրդի նախագահ

 2008 2012 «GNC-ալֆա» ՓԲԸ` տնօրենների խորհրդի նախագահ

 2012 2016 «GNC-ալֆա» ՓԲԸ` տնօրենների խորհրդի նախագահ