Այսօր` հոկտեմբերի 16-ին Հայաստանում նշվում է հայկական մամուլի օրը։ 1794 թվականի հոկտեմբերի 16-ին Մադրասում (Հնդկաստան) տպագրվել է առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարարը»։

«Ազդարարը» 1794-96 թվականների ընթացքում լույս է տեսել ամիսը մեկ անգամ։ Պարբերականը հրատարակել է Հարություն Շմավոնյանը։ Լույս է տեսել «Ազդարարի» 18 համար։

Ի հիշատակ այդ օրվա՝ Հայաստանի կառավարության որոշմամբ 2004 թվականի ապրիլի 22-ից «Մամուլի աշխատակցի» տոնը հաստատվել է որպես «Հայկական մամուլի օր»։

NEWS.am-ը շնորհավորում է իր գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ։